Ողբերգություն Մոսկվայում. ութ հրշեջներ են զոհվել այրված պահեստում
INTERNATIONAL NEWSՍեպտեմբերի 22-ի երեկոյան խոշոր հրդեհ Է բռնկել Ռուսաստանի մայրաքաղաքի Գոլյանովոյի շրջանի պահեստային շինությունում. կրակի մարմանը մասնակցող ութ հրշեջներ զոհվել են, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ Ամուրսկայա փողոցում սկսել Է այրվել պլաստիկից պատրաստված արհեստական ծաղիկների պահեստը: Հրդեհը 500 քառակուսի մետրից սրընթաց հասել Է մինչեւ 4000 քառակուսի մետրի, շենքում փլվել Է տանիքը: Այրմանը տրվել Է բարդության նախավերջին՝ չորրորդ կարգ:
Հրդեհի վերացմանը գործի են դրվել 160 փրկարարներ եւ 46 միավոր տեխնիկա: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այժմ հրշեջները ջրում են շենքը, որտեղ շարունակվում Է ինտենսիվ մարմրումը, բնակչության համար վտանգ չկա: Հրդեհի հետեւանքները պլանավորվում Է վերացնել ամենակարճ ժամկետում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



