Ողբերգություն Մոսկվայում. ութ հրշեջներ են զոհվել այրված պահեստում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեպտեմբերի 22-ի երեկոյան խոշոր հրդեհ Է բռնկել Ռուսաստանի մայրաքաղաքի Գոլյանովոյի շրջանի պահեստային շինությունում. կրակի մարմանը մասնակցող ութ հրշեջներ զոհվել են, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ Ամուրսկայա փողոցում սկսել Է այրվել պլաստիկից պատրաստված արհեստական ծաղիկների պահեստը: Հրդեհը 500 քառակուսի մետրից սրընթաց հասել Է մինչեւ 4000 քառակուսի մետրի, շենքում փլվել Է տանիքը: Այրմանը տրվել Է բարդության նախավերջին՝ չորրորդ կարգ:
Հրդեհի վերացմանը գործի են դրվել 160 փրկարարներ եւ 46 միավոր տեխնիկա: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այժմ հրշեջները ջրում են շենքը, որտեղ շարունակվում Է ինտենսիվ մարմրումը, բնակչության համար վտանգ չկա: Հրդեհի հետեւանքները պլանավորվում Է վերացնել ամենակարճ ժամկետում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



