ԱՄՆ փոխնախագահը Իրաքի վարչապետի հետ քննարկել է Մոսուլի ազատագրման հարցը
INTERNATIONAL NEWSԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ Հայդեր-Ալ Աբադիի հետ քննարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Մոսուլի ազատագրման հետ կապված հարցեր: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:
Իրաքի Մոսուլ քաղաքը 2014թ. հայտնվել է ահաբեկիչների վերահսկողության տակ: Իրաքի բանակը պատրաստվում է մինչև տարվա վերջ վերադարձնել Մոսուլը: ԱՄՆ փոխնախագահ Բայդենը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ, որպեսզի վերահաստատի կայունության և անվտանգության հաստատման հարցում Իրաքի ջանքերին ԱՄՆ-ի աջակցությունը:
ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Իրաքի վարչապետին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ակտիվ պայքարի համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



