ԱՄՆ փոխնախագահը Իրաքի վարչապետի հետ քննարկել է Մոսուլի ազատագրման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ Հայդեր-Ալ Աբադիի հետ քննարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Մոսուլի ազատագրման հետ կապված հարցեր: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:
Իրաքի Մոսուլ քաղաքը 2014թ. հայտնվել է ահաբեկիչների վերահսկողության տակ: Իրաքի բանակը պատրաստվում է մինչև տարվա վերջ վերադարձնել Մոսուլը: ԱՄՆ փոխնախագահ Բայդենը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ, որպեսզի վերահաստատի կայունության և անվտանգության հաստատման հարցում Իրաքի ջանքերին ԱՄՆ-ի աջակցությունը:
ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Իրաքի վարչապետին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ակտիվ պայքարի համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



