Հայաստանը մինչև մյուս շաբաթվա վերջ կունենա նոր կառավարություն
POLITICSՀայաստանը մինչև մյուս շաբաթվա վերջ կունենա նոր կառավարություն: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Փոփոխությունների գործընթացը շարունակական է, և մինչև մյուս շաբաթվա վերջ մենք կունենանք նոր կառավարություն»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ՀՀԿ-ն վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարումը: «Մենք` հանրապետականներս, վարչապետ Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ենք: Մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որպեսզի վարչապետ Կարապետյանի կառավարությունը իրականացնի այն բոլոր աշխատանքները, որի համար նրանք նշանակվել են այդ բարձր պաշտոններին»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



