Հայաստանը մինչև մյուս շաբաթվա վերջ կունենա նոր կառավարություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանը մինչև մյուս շաբաթվա վերջ կունենա նոր կառավարություն: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Փոփոխությունների գործընթացը շարունակական է, և մինչև մյուս շաբաթվա վերջ մենք կունենանք նոր կառավարություն»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ՀՀԿ-ն վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարումը: «Մենք` հանրապետականներս, վարչապետ Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ենք: Մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որպեսզի վարչապետ Կարապետյանի կառավարությունը իրականացնի այն բոլոր աշխատանքները, որի համար նրանք նշանակվել են այդ բարձր պաշտոններին»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



