Ժակ Շիրակի կինը հոսպիտալացվել Է իր ամուսնու մոտ
SOCIETYՖրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կինը՝ Բեռնադետը, հոսպիտալացվել Է Փարիզում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
«Բեռնադետ Շիրակը, որը խորապես վշտաբեկ վիճակում Է իր ավագ դստեր՝ Լորանսի մահվան (այս տարվա ապրիլին – խմբ.) եւ ուժասպառ՝ վերջին մի քանի օրն ամուսնու թոքային վարակի պատճառով, սեպտեմբերի 20-ին հոսպիտալացվել Է Պիտիե Սալպետրիեր հիվանդանոցում»,- լրատվամիջոցները մեջբերել են նրա փեսայի՝ Ֆրեդերիկ Սալ Բարուի խոսքը:
Սեպտեմբերի 18-ին հայտնի Էր դարձել, որ 83-ամյա Շիրակը թոքային վարակով հոսպիտալացվել Է Փարիզի Պիտիե Սալպետրիեր հիվանդանոցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



