Ժակ Շիրակի կինը հոսպիտալացվել Է իր ամուսնու մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կինը՝ Բեռնադետը, հոսպիտալացվել Է Փարիզում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
«Բեռնադետ Շիրակը, որը խորապես վշտաբեկ վիճակում Է իր ավագ դստեր՝ Լորանսի մահվան (այս տարվա ապրիլին – խմբ.) եւ ուժասպառ՝ վերջին մի քանի օրն ամուսնու թոքային վարակի պատճառով, սեպտեմբերի 20-ին հոսպիտալացվել Է Պիտիե Սալպետրիեր հիվանդանոցում»,- լրատվամիջոցները մեջբերել են նրա փեսայի՝ Ֆրեդերիկ Սալ Բարուի խոսքը:
Սեպտեմբերի 18-ին հայտնի Էր դարձել, որ 83-ամյա Շիրակը թոքային վարակով հոսպիտալացվել Է Փարիզի Պիտիե Սալպետրիեր հիվանդանոցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



