Ռուսաստանը Սիրիայի ափերի մոտ կուղարկի իր միակ ավիակիրրը
INTERNATIONAL NEWSՌուսաստանը Միջերկրական ծով կուղարկի «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ այժմ Միջերկրական ծովի արեւելյան մասում ռուսական խմբավորման մեջ են մտնում առնվազն վեց մարտանավեր եւ ապահովման երեք- չորս նավեր բոլոր նավատորմերի կազմից:
«Խմբավորման մարտական հնարավորությունների ուժեղացման համար պլանավորում ենք դրա կազմ մտցնել նավերի ավակիր խումբ՝ «Ծովակալ Կուզնեցով» հածանավի հետ»,- հայտարարել Է Շոյգուն:
Վկայակոչելով աղբյուրներ՝»Ինտերֆաքսը» նշում Է, որ հածանավը Միջերկրական ծով կուղեւորվի հոկտեմբերի կեսերին: Ռազմերթը, գործակալության տվյալներով՝ կտեւի չորսից մինչեւ հինգ ամիս:
Հավելենք, որ «Ծովակալ Կուզնեցովը» գործող ռուսական միակ ավիակիրն Է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



