Ռուսաստանը Սիրիայի ափերի մոտ կուղարկի իր միակ ավիակիրրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը Միջերկրական ծով կուղարկի «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ այժմ Միջերկրական ծովի արեւելյան մասում ռուսական խմբավորման մեջ են մտնում առնվազն վեց մարտանավեր եւ ապահովման երեք- չորս նավեր բոլոր նավատորմերի կազմից:
«Խմբավորման մարտական հնարավորությունների ուժեղացման համար պլանավորում ենք դրա կազմ մտցնել նավերի ավակիր խումբ՝ «Ծովակալ Կուզնեցով» հածանավի հետ»,- հայտարարել Է Շոյգուն:
Վկայակոչելով աղբյուրներ՝»Ինտերֆաքսը» նշում Է, որ հածանավը Միջերկրական ծով կուղեւորվի հոկտեմբերի կեսերին: Ռազմերթը, գործակալության տվյալներով՝ կտեւի չորսից մինչեւ հինգ ամիս:
Հավելենք, որ «Ծովակալ Կուզնեցովը» գործող ռուսական միակ ավիակիրն Է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



