«Հրապարակ». Կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու, տեղեկություններ կան, որ այդ ալիքը հասնելու է նաեւ մարզեր, եւ որոշ մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։
Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանն ազդարարել է նոր ծրագրի մշակման գործընթացը, սակայն տեղեկություններ կան, որ նոր ծրագրում առանձնապես հեղափոխական մոտեցումներ տեղ չեն գտնելու, քանի որ դրանք հնարավոր չէ կարճ ժամանակում՝ մինչեւ խորհրդարանական ընտրություններն իրականություն դարձնել։
Հիշեցնենք, որ կառավարության ձեւավորումից հետո, օրենքով սահմանված կարգով, 20-օրյա ժամկետում պետք է ԱԺ ներկայացվի կառավարության ծրագիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



