«Հրապարակ». Կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու, տեղեկություններ կան, որ այդ ալիքը հասնելու է նաեւ մարզեր, եւ որոշ մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։
Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանն ազդարարել է նոր ծրագրի մշակման գործընթացը, սակայն տեղեկություններ կան, որ նոր ծրագրում առանձնապես հեղափոխական մոտեցումներ տեղ չեն գտնելու, քանի որ դրանք հնարավոր չէ կարճ ժամանակում՝ մինչեւ խորհրդարանական ընտրություններն իրականություն դարձնել։
Հիշեցնենք, որ կառավարության ձեւավորումից հետո, օրենքով սահմանված կարգով, 20-օրյա ժամկետում պետք է ԱԺ ներկայացվի կառավարության ծրագիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



