Քերրի. Դեյր Զորում սիրիական կառավարական ուժերի ռմբակոծությունը «սարսափելի պատահականություն» էր
INTERNATIONAL NEWSԱՄՆ ավիացիայի եւ դաշնակիցների կողմից Դեյր Զոր քաղաքի շրջանում Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումների ռմբակոծությունը «սարսափելի պատահականություն էր»:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն վկայություններ չունի, որոնք մատնանշում են, որ մարդասիրական օգնությամբ ավտոշարասյան կազմում ահաբեկիչների՝ ականանետով մեքենա է եղել:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն սիրիական Հալեպ նահանգում մարդասիրական օգնությամբ ավտոշարասյան տեղաշարժի տեսագրության վերլուծություն էր ներկայացրել, որը ցույց է տալիս, որ այն խոշոր տրամաչափի ականանետով ահաբեկչական մեքենա էր ուղեկցում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



