Քերրի. Դեյր Զորում սիրիական կառավարական ուժերի ռմբակոծությունը «սարսափելի պատահականություն» էր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ավիացիայի եւ դաշնակիցների կողմից Դեյր Զոր քաղաքի շրջանում Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումների ռմբակոծությունը «սարսափելի պատահականություն էր»:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն վկայություններ չունի, որոնք մատնանշում են, որ մարդասիրական օգնությամբ ավտոշարասյան կազմում ահաբեկիչների՝ ականանետով մեքենա է եղել:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն սիրիական Հալեպ նահանգում մարդասիրական օգնությամբ ավտոշարասյան տեղաշարժի տեսագրության վերլուծություն էր ներկայացրել, որը ցույց է տալիս, որ այն խոշոր տրամաչափի ականանետով ահաբեկչական մեքենա էր ուղեկցում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



