Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին միացած երկրների թիվը հասել է 60-ի.Պան Գի Մուն
INTERNATIONAL NEWSԿլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին միացած երկրների թիվը հասել է 60-ի, սակայն փաստաթուղթը դեռևս չի կարող ուժի մեջ մտնել, քանի որ այդ պետություններին բաժին չի ընկնում մթնոլորտ ջերմոցայի գազերի արտանետումների ընդհանուր ծավալից անհրաժեշտ 55 տոկոսը։ Նրանց բաժին է ընկնում 47.5 տոկոսը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում միջազգային պայմանագրի վավերացման հարցերով հատուկ միջոցառման արդյունքներով։
Հանդիպմանը միանալու անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել մոտ 30 պետություններ։
Պան Գի Մունը վստահություն է հայտնել, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մինչ տարեվերջ։
Համաձայնագիրը պետք է փոխարինելու գա Կիոտոյի արձանագրությանը, որի գործողության ժամկետն ավարտվում է 2020 թվականին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



