Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին միացած երկրների թիվը հասել է 60-ի.Պան Գի Մուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին միացած երկրների թիվը հասել է 60-ի, սակայն փաստաթուղթը դեռևս չի կարող ուժի մեջ մտնել, քանի որ այդ պետություններին բաժին չի ընկնում մթնոլորտ ջերմոցայի գազերի արտանետումների ընդհանուր ծավալից անհրաժեշտ 55 տոկոսը։ Նրանց բաժին է ընկնում 47.5 տոկոսը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում միջազգային պայմանագրի վավերացման հարցերով հատուկ միջոցառման արդյունքներով։
Հանդիպմանը միանալու անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել մոտ 30 պետություններ։
Պան Գի Մունը վստահություն է հայտնել, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մինչ տարեվերջ։
Համաձայնագիրը պետք է փոխարինելու գա Կիոտոյի արձանագրությանը, որի գործողության ժամկետն ավարտվում է 2020 թվականին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



