Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 20-ից 21-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Շահումյան փողոցում` 10 հա, Կարմիրբանակայինների փողոցում այրվել է 3000 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արզնուտ թաղամասում` 450 քմ, Կապս գյուղում՝ 5000 քմ, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 2000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



