Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 20-ից 21-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Շահումյան փողոցում` 10 հա, Կարմիրբանակայինների փողոցում այրվել է 3000 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արզնուտ թաղամասում` 450 քմ, Կապս գյուղում՝ 5000 քմ, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 2000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



