Իլհամ Ալիեւը Եվրախորհրդարանին հիշեցրել է մեկամյա վաղեմության «վիրավորանքը»
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրամիություն–Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հիշել է մեկամյա վաղեմության «վիրավորանքը»։
«Դրանով ինձ հանցագործության մեջ են մեղադրել։ Ես կարող եմ դատի տալ նրանց, ովքեր դա գրել են»,– ասել է նա՝ անդրադառնալով մեկ տարի առաջ Եվրախորհրդարանում Ադրբեջանի դեմ ընդունած բանաձեւին։
Ընդ որում, Ալիեւը կտրականապես հերքում է երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացման, քաղաքացիական հասարակության եւ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների փաստը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել՝ կոչ անելով հասցեական պատժամիջոցներ ընդունել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



