Իլհամ Ալիեւը Եվրախորհրդարանին հիշեցրել է մեկամյա վաղեմության «վիրավորանքը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրամիություն–Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հիշել է մեկամյա վաղեմության «վիրավորանքը»։
«Դրանով ինձ հանցագործության մեջ են մեղադրել։ Ես կարող եմ դատի տալ նրանց, ովքեր դա գրել են»,– ասել է նա՝ անդրադառնալով մեկ տարի առաջ Եվրախորհրդարանում Ադրբեջանի դեմ ընդունած բանաձեւին։
Ընդ որում, Ալիեւը կտրականապես հերքում է երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացման, քաղաքացիական հասարակության եւ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների փաստը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել՝ կոչ անելով հասցեական պատժամիջոցներ ընդունել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



