Անտառային հրդեհներ Բարսելոնայում
INTERNATIONAL NEWSԻսպանիայի Բարսելոնայի նահանգի լեռնային գոտում բռնկված անտառային հրդեհներից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, երկու դպրոց են տարհանել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Europa Press-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակը մոլեգնում է Կոլերսոլա պարկում, ծուխը նկատելի է քաղաքի բազմաթիվ հատվածններից, արտակարգ իրավիճակների ծառայությունները բնակիչներից շուրջ 500 ահազանգ են ստացել:
Բարսելոնայի բնակիչները հրդեհի լուսանկարներ են հրապարակում սոցցանցերում: Տեղում 11 հրշեջ հաշվարկ, 4 ուղղաթիռ եւ 2 օդանավ է աշխատում:
Նախնական տվյալներով՝ կրակն արդեն 15-20 հեկտար տարածք է ընդգրկել, շուրջ 700 բնակիչ առանց էլեկտրականության է մնացել: Հրդեհների հետեւանքով ոչ ոք չի տուժել, նաեւ շենքեր չեն վնասվել: Հրդեհի բռնկման պատճառները դեռեւս հայտնի չեն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



