Անտառային հրդեհներ Բարսելոնայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի Բարսելոնայի նահանգի լեռնային գոտում բռնկված անտառային հրդեհներից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, երկու դպրոց են տարհանել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Europa Press-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակը մոլեգնում է Կոլերսոլա պարկում, ծուխը նկատելի է քաղաքի բազմաթիվ հատվածններից, արտակարգ իրավիճակների ծառայությունները բնակիչներից շուրջ 500 ահազանգ են ստացել:
Բարսելոնայի բնակիչները հրդեհի լուսանկարներ են հրապարակում սոցցանցերում: Տեղում 11 հրշեջ հաշվարկ, 4 ուղղաթիռ եւ 2 օդանավ է աշխատում:
Նախնական տվյալներով՝ կրակն արդեն 15-20 հեկտար տարածք է ընդգրկել, շուրջ 700 բնակիչ առանց էլեկտրականության է մնացել: Հրդեհների հետեւանքով ոչ ոք չի տուժել, նաեւ շենքեր չեն վնասվել: Հրդեհի բռնկման պատճառները դեռեւս հայտնի չեն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



