Ցույցեր Կոնգոյում. զոհեր կան
INTERNATIONAL NEWSԿոնգոյի մայրաքաղաք Կինշասայում բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Զոհերից 5-ը ցուցարարներ են, 3-ը՝ ոստիկաններ: Իրավապահներից երկուսին ցուցարարներն այրել են: Միաժամանակ, AFP-ն հաղորդում է 17 զոհի մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի նախագահ Ջոզեֆ Կաբիլայի դեմ անցկացվող ակցիայի ժամանակ ոստիկանները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: Ընդդիմությունը հայտարարում է, որ Կաբիլան ցանկանում է հետաձգել նոյեմբերին նախանշված ընտրությունները՝ իր լիազորությունների ժամկետը երկարացնելու համար:
Ցույցեր են անցկացվում Կոնգոյի բազմաթիվ քաղաքներում՝ չնայած իշխանությունները հերքում են ընդդիմության պնդումները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



