Ցույցեր Կոնգոյում. զոհեր կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոնգոյի մայրաքաղաք Կինշասայում բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Զոհերից 5-ը ցուցարարներ են, 3-ը՝ ոստիկաններ: Իրավապահներից երկուսին ցուցարարներն այրել են: Միաժամանակ, AFP-ն հաղորդում է 17 զոհի մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի նախագահ Ջոզեֆ Կաբիլայի դեմ անցկացվող ակցիայի ժամանակ ոստիկանները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: Ընդդիմությունը հայտարարում է, որ Կաբիլան ցանկանում է հետաձգել նոյեմբերին նախանշված ընտրությունները՝ իր լիազորությունների ժամկետը երկարացնելու համար:
Ցույցեր են անցկացվում Կոնգոյի բազմաթիվ քաղաքներում՝ չնայած իշխանությունները հերքում են ընդդիմության պնդումները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



