Նյու Ջերսիում նոր ինքնաշեն ռումբեր են հայտնաբերել
INTERNATIONAL NEWSՄանհեթընում պայթյունի հետազոտման շրջանակում ամերիկացի իրավապաշտպան մարմինները հարեւան Նյու Ջերսիում նոր ինքնաշեն պայթուցիկ սարքեր են հայտնաբերել:
Երկու տղամարդ ոստիկանություն են զանգել այն բանից հետո, երբ կասկածելի ուսապարկ են նկատել մետրոյի Elizabeth կայարանի աղբարկղերից մեկում: Ուսապարկից խողովակներ եւ հաղորդալարեր են ցցվել: Ռումբը նման է եղել նրան, որը նախօրեին պայթել էր Մանհեթընում, հայտնում է NBC հեռուստաընկերությունը:
Նյու Ջերսիում պայթուցիկ սարքը պայթել է սակրավորների` ռոբոտի օգնությամբ այն վնասազերծելու փորձի ընթացքում: Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկություն չկա: Իշխանությունները չեն բացառել նմանատիպ նոր պայթյունները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



