Նյու Ջերսիում նոր ինքնաշեն ռումբեր են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄանհեթընում պայթյունի հետազոտման շրջանակում ամերիկացի իրավապաշտպան մարմինները հարեւան Նյու Ջերսիում նոր ինքնաշեն պայթուցիկ սարքեր են հայտնաբերել:
Երկու տղամարդ ոստիկանություն են զանգել այն բանից հետո, երբ կասկածելի ուսապարկ են նկատել մետրոյի Elizabeth կայարանի աղբարկղերից մեկում: Ուսապարկից խողովակներ եւ հաղորդալարեր են ցցվել: Ռումբը նման է եղել նրան, որը նախօրեին պայթել էր Մանհեթընում, հայտնում է NBC հեռուստաընկերությունը:
Նյու Ջերսիում պայթուցիկ սարքը պայթել է սակրավորների` ռոբոտի օգնությամբ այն վնասազերծելու փորձի ընթացքում: Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկություն չկա: Իշխանությունները չեն բացառել նմանատիպ նոր պայթյունները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



