Օլեգ Եսայանը Պետդումայի ընտրություններին հետևել է ՌԴ ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնից
INTERNATIONAL NEWSՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային դիտորդների հետ միասին այցելել է ՌԴ ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոն, որտեղից հետևել է ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Ռուսաստանի դաշնային «Առաջին ալիքի» լրատվակաան ծրագրին տված իր հարցազրույցում դեսպան Եսայանն ընդգծել է, որ ՌԴ ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնում ստեղծված պայմանները հնարավորություն են ընձեռել միջազգային դիտորդների խմբին՝ հետևելու Ռուսաստանի ամենատարբեր հատվածներում կազմակերպված միասնական քվեարկության ընթացքին:
ՌԴ-ում ՀՀ դեսպանը գործընկերների հետ այցելել է նաև Մոսկվայի ընտրատեղամասեր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



