Օլեգ Եսայանը Պետդումայի ընտրություններին հետևել է ՌԴ ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային դիտորդների հետ միասին այցելել է ՌԴ ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոն, որտեղից հետևել է ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Ռուսաստանի դաշնային «Առաջին ալիքի» լրատվակաան ծրագրին տված իր հարցազրույցում դեսպան Եսայանն ընդգծել է, որ ՌԴ ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնում ստեղծված պայմանները հնարավորություն են ընձեռել միջազգային դիտորդների խմբին՝ հետևելու Ռուսաստանի ամենատարբեր հատվածներում կազմակերպված միասնական քվեարկության ընթացքին:
ՌԴ-ում ՀՀ դեսպանը գործընկերների հետ այցելել է նաև Մոսկվայի ընտրատեղամասեր:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



