Բեռլինում Պատգամավորների պալատի ընտրություններ են անցկացվում
INTERNATIONAL NEWSԲեռլինում Պատգամավորների պալատի ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ քվեարկելու իրավունք ունի շուրջ 2.48 մլն մարդ:
Պատգամավորների պալատի 130 տեղի համար պայքարում է 21 կուսակցության 652 ներկայացուցիչ: Սոցհարցումների տվյալներով՝ ընտրություններում հաղթելու է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը Բեռլինում գլխավորում է գործող քաղաքապետ Միխայել Մյուլլերը: Սոցիալ-դեմոկրատներին պատրաստ է սատարել ընտրողների 24%-ը:
Սպասվում է, որ Անգելա Մերկելի կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության օգտին կքվեարկի բեռլինցիների շուրջ 17%-ը: Այսպիսով՝ իշխող կոալիցիան (ԳՍԴԿ եւ ՔԴՄ) կդադարի գործել, եւ շրջանային նոր կառավարություն ձեւավորելու համար հարկ կլինի նոր կոալիցիոն դաշինք կազմել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



