Բեռլինում Պատգամավորների պալատի ընտրություններ են անցկացվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինում Պատգամավորների պալատի ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ քվեարկելու իրավունք ունի շուրջ 2.48 մլն մարդ:
Պատգամավորների պալատի 130 տեղի համար պայքարում է 21 կուսակցության 652 ներկայացուցիչ: Սոցհարցումների տվյալներով՝ ընտրություններում հաղթելու է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը Բեռլինում գլխավորում է գործող քաղաքապետ Միխայել Մյուլլերը: Սոցիալ-դեմոկրատներին պատրաստ է սատարել ընտրողների 24%-ը:
Սպասվում է, որ Անգելա Մերկելի կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության օգտին կքվեարկի բեռլինցիների շուրջ 17%-ը: Այսպիսով՝ իշխող կոալիցիան (ԳՍԴԿ եւ ՔԴՄ) կդադարի գործել, եւ շրջանային նոր կառավարություն ձեւավորելու համար հարկ կլինի նոր կոալիցիոն դաշինք կազմել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



