Մինեսոտայի առևտրի կենտրոնում տղամարդը դանակահարել է 8 մարդու
INTERNATIONAL NEWSԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենտ Կլաուդ քաղաքի առևտրի կենտրոնում տղամարդը դանակով վիրավորել է առնվազն 8 մարդու: Այս մասին տեղեկացնում է Star Tribune-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հաղորդվել է, որ հարձակում գործած տղամարդը տեղում սպանվել է ոստիկանների կողմից:
Քաղաքի ոստիկանապետ Ուիլյամ Բլեր Անդերսոնի խոսքով՝ առկա տեղեկություններով՝ կասկածյալը մինչ հարձակումը տուժածներից առնվազն մեկին հարցրել է՝ արդյոք նա մուսուլմա՞ն է: Նա հարձակման պահին հիշատակել է նաև Ալլահի անունը:
Անդերսոնը հրաժարվել է միջադեպը որակել ահաբեկչություն: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, ավելի ուշ նրանցից յոթը դուրս են գրվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



