Մինեսոտայի առևտրի կենտրոնում տղամարդը դանակահարել է 8 մարդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենտ Կլաուդ քաղաքի առևտրի կենտրոնում տղամարդը դանակով վիրավորել է առնվազն 8 մարդու: Այս մասին տեղեկացնում է Star Tribune-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հաղորդվել է, որ հարձակում գործած տղամարդը տեղում սպանվել է ոստիկանների կողմից:
Քաղաքի ոստիկանապետ Ուիլյամ Բլեր Անդերսոնի խոսքով՝ առկա տեղեկություններով՝ կասկածյալը մինչ հարձակումը տուժածներից առնվազն մեկին հարցրել է՝ արդյոք նա մուսուլմա՞ն է: Նա հարձակման պահին հիշատակել է նաև Ալլահի անունը:
Անդերսոնը հրաժարվել է միջադեպը որակել ահաբեկչություն: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, ավելի ուշ նրանցից յոթը դուրս են գրվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



