Պայթյուն՝ Նյու Յորքի կենտրոնում. կա 29 վիրավոր (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՆյույորքյան Ներքին Մանհեթենի հյուսիսարևմտյան Չելսի շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով լրատվական գործակալություններին:
Նյու Յորքի հրշեջ ծառայության տեղեկատվությամբ՝ պայթյունը որոտացել է շաբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 21.00-ին:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, պայթյունը ծրագրված է եղել: Թեպետ նա նաև նշել է, որ առայժմ հիմքեր չկան ենթադրելու, որ պայթյունը որևէ կապ ունի ահաբեկչական խմբավորումների հետ:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ պայթյունի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է ևս մեկ կասկածելի առարկա՝ ենթադրաբար, պայթուցիկ սարք:
Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է 29 մարդ, նրանցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:






1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



