Պայթյուն՝ Նյու Յորքի կենտրոնում. կա 29 վիրավոր (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյույորքյան Ներքին Մանհեթենի հյուսիսարևմտյան Չելսի շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով լրատվական գործակալություններին:
Նյու Յորքի հրշեջ ծառայության տեղեկատվությամբ՝ պայթյունը որոտացել է շաբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 21.00-ին:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, պայթյունը ծրագրված է եղել: Թեպետ նա նաև նշել է, որ առայժմ հիմքեր չկան ենթադրելու, որ պայթյունը որևէ կապ ունի ահաբեկչական խմբավորումների հետ:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ պայթյունի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է ևս մեկ կասկածելի առարկա՝ ենթադրաբար, պայթուցիկ սարք:
Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է 29 մարդ, նրանցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:






1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



