Լատվիայում բանտերից մեկը կփակվի` կալանավորների քանակի կրճատման պատճառով
INTERNATIONAL NEWSԼատվիայում 2017թ. հունվարի 1-ից կփակվի Վեցումնիեկյան բանտը, քանի որ վերջին տարիներին այնտեղ էապես կրճատվել է կալանավորների ընդհանուր քանակը, հայտնում է լատվիական LETA գործակալությունը:
Նշվում է, որ բանտի փակվելուց հետո այնտեղ գտնվող կալանավորները կտեղափոխվեն այլ բանտեր: Ընդ որում, ուղղիչ հաստատության փակման արդյունքում խնայված միջոցները կօգտագործվեն Օլայնի բանտի կախվածություն ունեցող կալանավորների կենտրոնի համար:
Փակվող բանտի աշխատակիցները կկարողանան շարունակել աշխատանքը Ելգավ և Օլայն բանտերում: Օլայնի բանտում այժմ կա մոտ 30 թափուր հաստիք, իսկ մյուսում` 7:
2012-ի վերջին Լատվիայի բանտերում պահվում էր 6117 կալանավոր, իսկ այս տարվա սեպտեմբերին` 4202:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



