Լատվիայում բանտերից մեկը կփակվի` կալանավորների քանակի կրճատման պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼատվիայում 2017թ. հունվարի 1-ից կփակվի Վեցումնիեկյան բանտը, քանի որ վերջին տարիներին այնտեղ էապես կրճատվել է կալանավորների ընդհանուր քանակը, հայտնում է լատվիական LETA գործակալությունը:
Նշվում է, որ բանտի փակվելուց հետո այնտեղ գտնվող կալանավորները կտեղափոխվեն այլ բանտեր: Ընդ որում, ուղղիչ հաստատության փակման արդյունքում խնայված միջոցները կօգտագործվեն Օլայնի բանտի կախվածություն ունեցող կալանավորների կենտրոնի համար:
Փակվող բանտի աշխատակիցները կկարողանան շարունակել աշխատանքը Ելգավ և Օլայն բանտերում: Օլայնի բանտում այժմ կա մոտ 30 թափուր հաստիք, իսկ մյուսում` 7:
2012-ի վերջին Լատվիայի բանտերում պահվում էր 6117 կալանավոր, իսկ այս տարվա սեպտեմբերին` 4202:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



