Շրի Լանկայում փիղը հարձակվել է ամբոխի վրա. կան տուժածներ և զոհ
INTERNATIONAL NEWSԴժբախտ պատահար է տեղի ունեցել Շրի Լանկայում ընթացող ամենամյա փառատոնի ժամանակ: Կատաղած փիղը հարձակվել է հանդիսատեսի վրա, ինչի հետևանքով մեկ կին մահացել է, 11 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն`Սինհուա գործակալությանը հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Ռաթնապուրե քաղաքում, երբ փղին նախապատրաստել են ամենամյա բուդդայական փառատոնին: Հանկարծակի փիղը սկսել է կատաղել և հարձակվել է մարդկանց ամբոխի վրա, ովքեր եկել էին շքերթը դիտելու:
Ոստիկանությունը հայտնել է, որ 12 տուժած հոսպիտալացվել է: Ավելի ուշ տուժածներից մեկը մահացել է սրտի կաթվածից:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



