Շրի Լանկայում փիղը հարձակվել է ամբոխի վրա. կան տուժածներ և զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴժբախտ պատահար է տեղի ունեցել Շրի Լանկայում ընթացող ամենամյա փառատոնի ժամանակ: Կատաղած փիղը հարձակվել է հանդիսատեսի վրա, ինչի հետևանքով մեկ կին մահացել է, 11 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն`Սինհուա գործակալությանը հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Ռաթնապուրե քաղաքում, երբ փղին նախապատրաստել են ամենամյա բուդդայական փառատոնին: Հանկարծակի փիղը սկսել է կատաղել և հարձակվել է մարդկանց ամբոխի վրա, ովքեր եկել էին շքերթը դիտելու:
Ոստիկանությունը հայտնել է, որ 12 տուժած հոսպիտալացվել է: Ավելի ուշ տուժածներից մեկը մահացել է սրտի կաթվածից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



