Կիեւում ՌԴ դեսպանատունը հարձակումից հետո Ուկրաինայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել
INTERNATIONAL NEWSԿիեւում Ռուսաստանի դեսպանատունը դիվանագիտական առաքելության շենքի վրա հարձակումից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարություն բողոքի նոտա է հղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գիշերային հարձակման հետ կապված Կիեւում Ռուսաստանի դեսպանատունը Ուկրաինայի ԱԳ նախարարություն բողոքի նոտա է ուղարկել՝ պահանջելով միջադեպի հետաքննություն եւ ռուսական դիվանագիտական առաքելության անվտանգության ապահովում»,- հայտնել են դեսպանատնից:
Ավելի վաղ Կիեւում ՌԴ դեսպանատնից հաստատել էին սեպտեմբերի 17-ի գիշերը ռուսական դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա կատարված հարձակման փաստը:
Գերատեսչությունից ասել են, որ անհայտ անձանց խումբը դեսպանատան տարածք է նետել ծխանռնակ եւ կիրառել է հրավառության կայանք:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



