Կիեւում ՌԴ դեսպանատունը հարձակումից հետո Ուկրաինայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիեւում Ռուսաստանի դեսպանատունը դիվանագիտական առաքելության շենքի վրա հարձակումից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարություն բողոքի նոտա է հղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գիշերային հարձակման հետ կապված Կիեւում Ռուսաստանի դեսպանատունը Ուկրաինայի ԱԳ նախարարություն բողոքի նոտա է ուղարկել՝ պահանջելով միջադեպի հետաքննություն եւ ռուսական դիվանագիտական առաքելության անվտանգության ապահովում»,- հայտնել են դեսպանատնից:
Ավելի վաղ Կիեւում ՌԴ դեսպանատնից հաստատել էին սեպտեմբերի 17-ի գիշերը ռուսական դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա կատարված հարձակման փաստը:
Գերատեսչությունից ասել են, որ անհայտ անձանց խումբը դեսպանատան տարածք է նետել ծխանռնակ եւ կիրառել է հրավառության կայանք:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



