ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2017-ի հոկտեմբերին Մոսկվայում
INTERNATIONAL NEWSԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում: Интерфакс-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Համագործակցության գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
«ՌԴ նախագահի առաջարկով որոշում է կայացվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2017-ի հոկտեմբերի 11-ին Մոսկվայում», - ուրբաթ ասել է Լեբեդևը` Բիշքեկում անցկացվող խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում:
Լեբեդևը հայտարարել է, որ այսօրվա նիստի ժամանակ նեղ ձևաչափով պատվիրակությունների ղեկավարները հաստատել են հանդիպման օրակարգը:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը իր ելույթի ժամանակ տեղեկացրել է կայացված որոշման մասին, որի համաձայն 2017-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կփոխանցվի Ռուսաստանին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



