ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2017-ի հոկտեմբերին Մոսկվայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում: Интерфакс-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Համագործակցության գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
«ՌԴ նախագահի առաջարկով որոշում է կայացվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2017-ի հոկտեմբերի 11-ին Մոսկվայում», - ուրբաթ ասել է Լեբեդևը` Բիշքեկում անցկացվող խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում:
Լեբեդևը հայտարարել է, որ այսօրվա նիստի ժամանակ նեղ ձևաչափով պատվիրակությունների ղեկավարները հաստատել են հանդիպման օրակարգը:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը իր ելույթի ժամանակ տեղեկացրել է կայացված որոշման մասին, որի համաձայն 2017-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կփոխանցվի Ռուսաստանին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



