Թուրքիայում 174 բանտ կկառուցվի առաջիկա 5 տարում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է երկրում 174 նոր բանտ կառուցելու ծրագրերի մասին` պայմանավորված երկրում հեղաշրջման փորձից հետո իրականացվող զանգվածային ձերբակալությունների ֆոնին ուղղիչ հաստատություններում տեղերի անբավարարությամբ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` ավելի վաղ մի խումբ դատապարտյալներ, ովքեր իրենց պատիժը կրում էին Թեքիրդաղ նահանգի բանտերից մեկում, բանտի ղեկավարությանը բողոք էր ներկայացրել, որ երեքտեղանոց բանտախցերում 6 բանտարկյալների են պահում:
Բանտի ղեկավարությունը բողոքն ուղարկել է Թուրքիայի արդարադատության նախարարություն, որտեղից գրավոր պատասխան է ստացվել, որում ասվում է, որ առաջիկա 5 տարում 174 բանտ կկառուցվի բանտարկյալներին տեղափոխելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



