Թուրքիայում 174 բանտ կկառուցվի առաջիկա 5 տարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է երկրում 174 նոր բանտ կառուցելու ծրագրերի մասին` պայմանավորված երկրում հեղաշրջման փորձից հետո իրականացվող զանգվածային ձերբակալությունների ֆոնին ուղղիչ հաստատություններում տեղերի անբավարարությամբ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` ավելի վաղ մի խումբ դատապարտյալներ, ովքեր իրենց պատիժը կրում էին Թեքիրդաղ նահանգի բանտերից մեկում, բանտի ղեկավարությանը բողոք էր ներկայացրել, որ երեքտեղանոց բանտախցերում 6 բանտարկյալների են պահում:
Բանտի ղեկավարությունը բողոքն ուղարկել է Թուրքիայի արդարադատության նախարարություն, որտեղից գրավոր պատասխան է ստացվել, որում ասվում է, որ առաջիկա 5 տարում 174 բանտ կկառուցվի բանտարկյալներին տեղափոխելու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



