Ֆուտբոլային հանդիպումից 2 օր առաջ կիպրոսական ակումբից գողացել են բոլոր մարզակոշիկները
SPORTԿիպրոսի Ֆամագուստա քաղաքում կողոպտիչները գողացել են «Նեա Սալամինա» ֆուտբոլային ակումբի հանդերձանքը: Ինչպես հայտնում է BBC-ն, թիմը դժվարին կացության մեջ է հայտնվել գալիք խաղին ընդառաջ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի ղեկավարությունը, Լառնակայում հանդերձասրահից 70 զույգ մարզակոշիկ և 4 զույգ դարպասապահի ձեռնոց են գողացել:
Մարզակոշիկի մեկ զույգն արժե 200 եվրո, իսկ ձեռնոցները` մոտ 100 եվրո: Գողացված ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցում է 14 000 եվրոն:
Ոստիկանությունը ենթադրում է, որ գողերը հանդերձարան են մտել լոգասենյակի պատուհանից:
Հաջորդ հանդիպումը «Նեա Սալամինան» պետք է անցկացնի կիրակի Լիմասոլ քաղաքը ներկայացնող «Արիս» ակումբի հետ: Ակումբի ադմինիստրացիան դեռևս դժվարանում է ասել, թե ինչով են ֆուտբոլիստները դաշտ դուրս գալու:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



