Ֆուտբոլային հանդիպումից 2 օր առաջ կիպրոսական ակումբից գողացել են բոլոր մարզակոշիկները
ՍՊՈՐՏԿիպրոսի Ֆամագուստա քաղաքում կողոպտիչները գողացել են «Նեա Սալամինա» ֆուտբոլային ակումբի հանդերձանքը: Ինչպես հայտնում է BBC-ն, թիմը դժվարին կացության մեջ է հայտնվել գալիք խաղին ընդառաջ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի ղեկավարությունը, Լառնակայում հանդերձասրահից 70 զույգ մարզակոշիկ և 4 զույգ դարպասապահի ձեռնոց են գողացել:
Մարզակոշիկի մեկ զույգն արժե 200 եվրո, իսկ ձեռնոցները` մոտ 100 եվրո: Գողացված ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցում է 14 000 եվրոն:
Ոստիկանությունը ենթադրում է, որ գողերը հանդերձարան են մտել լոգասենյակի պատուհանից:
Հաջորդ հանդիպումը «Նեա Սալամինան» պետք է անցկացնի կիրակի Լիմասոլ քաղաքը ներկայացնող «Արիս» ակումբի հետ: Ակումբի ադմինիստրացիան դեռևս դժվարանում է ասել, թե ինչով են ֆուտբոլիստները դաշտ դուրս գալու:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



