Շվեդիայի դատարանն ուժի մեջ թողեց Ասանժի կալանագիրը
INTERNATIONAL NEWSՍտոկհոլմի վերաքննիչ դատարանն ուժի մեջ Է թողել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանագիրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է դատական ատյանը:
«Վերաքննիչ դատարանը մերժել Է կալանագրի հետկանչման դիմումը: Կալանավորման վերաբերյալ լրացուցիչ դատավարություն չի կայանա»,- նշել Է գերատեսչությունը:
Ավստրալացու փաստաբաններն ութերորդ անգամ գանգատարկել են կալանագիրը, որը վեց տարի առաջ հեռակա տրվել Է Շվեդիայում բռնաբարության կասկածանքի առնչությամբ: Դա արվել Է 2010, 2014 եւ 2015 թվականներին, ինչպես նաեւ այս տարի այն բանից հետո, երբ 2016 թվականի հունվարի 22-ին ՄԱԿ-ի ապօրինի ազատազրկման աշխատանքային խումբը (UNWGAD) անհիմն ճանաչեց Ասանժի ազատազրկումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



