Շվեդիայի դատարանն ուժի մեջ թողեց Ասանժի կալանագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտոկհոլմի վերաքննիչ դատարանն ուժի մեջ Է թողել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանագիրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է դատական ատյանը:
«Վերաքննիչ դատարանը մերժել Է կալանագրի հետկանչման դիմումը: Կալանավորման վերաբերյալ լրացուցիչ դատավարություն չի կայանա»,- նշել Է գերատեսչությունը:
Ավստրալացու փաստաբաններն ութերորդ անգամ գանգատարկել են կալանագիրը, որը վեց տարի առաջ հեռակա տրվել Է Շվեդիայում բռնաբարության կասկածանքի առնչությամբ: Դա արվել Է 2010, 2014 եւ 2015 թվականներին, ինչպես նաեւ այս տարի այն բանից հետո, երբ 2016 թվականի հունվարի 22-ին ՄԱԿ-ի ապօրինի ազատազրկման աշխատանքային խումբը (UNWGAD) անհիմն ճանաչեց Ասանժի ազատազրկումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



