Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Մամիկոն Հակոբյան. «Օզոնային շերտը մեր կենսապահովության երաշխիքն է»

SOCIETY

Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: Օզոնի դերի և նրա նոսրացման վտանգի մասին այսօր խիստ մտահոգ խոսում են աշխարհի շատ գիտնականներ: Այդ շերտի պահպանության և դրա կարևորության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց այդ բնագավառի ճանաչված մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Մամիկոն Հակոբյանի հետ: Ստորև ներկայացնում ենք այդ հարցազրույցը:

Պարոն Հակոբյան, խնդրում եմ հանրամատչելի ձևով բացատրեք, թե ի±նչ է իրենից ներկայացնում «օզոնային շերտը» և ի±նչ է սպառնում մարդկությանը այդ շերտի նոսրացման պարագայում:

- Սիրով: Օզոնային շերտը մեր կենսապահովության երաշխիքն է: Օզոնը գազ է, որն առկա է մթնոլորտում: Օզոնի յուրաքանչյուր մոլեկուլ պարունակում է թթվածնի երեք ատոմ: Օզոնի մեծ մասը գտնվում է մթնոլորտի երկու շերտերում: Մթնոլորտային օզոնի շուրջ 10%-ը գտնվում է ներքնոլորտում, որն անմիջապես երկրի հետ շփվող շերտն է (ծովի մակերևույթից մինչև 10-16 կմ բարձրության վրա): Օզոնի մնացած մասը` մոտ 90%-ը, գտնվում է վերնոլորտում, որն սկսվում է անմիջապես ներքնոլորտից հետո և տարածվում մինչև ծովի մակերևույթից մոտ 50 կմ բարձրության վրա: Վերնոլորտային օզոնի մեծ զանգվածը հաճախ անվանում են «օզոնային շերտ»:

Ինչպե՞ս է օզոնը գոյանում մթնոլորտում:

- Օզոնը մթնոլորտում առաջանում է բազմափուլ քիմիական ռեակցիաների հետևանքով, որի համար անհրաժեշտ է նաև Արեգակի լույսը: Վերնոլորտում այդ պրոցեսը սկսվում է թթվածնի մոլեկուլի (Օ2) տրոհումից` Արեգակի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթման ազդեցության տակ: Ներքնոլորտում օզոնը ձևավորվում է տարբեր քիմիական ռեակցիանների միջոցով, որոնց մասնակցում են ածխաջրածին և ազոտ պարունակող գազերը:

Ինչու՞ ենք հոգ տանում մթնոլորտային օզոնի պահպանության համար:

- Վերնոլորտային օզոնը կլանում է Արեգակի կենսաբանորեն վնասակար ՈՒՄ ճառագայթների որոշ մասը: Այդ օգտակար դերի շնորհիվ վերնոլորտային օզոնն անվանում են «լավ օզոն»: Հակառակ դրան՝ ներքնոլորտային օզոնը, որն առաջանում է օդի աղտոտվածության հետևանքով, համարվում է «վատ օզոն», որովհետև այն կարող է վնաս պատճառել մարդկանց, կենդանիներին և բույսերին:

-Ինչպե՞ս է չափվում օզոնի քանակությունը մթնոլորտում:

- Օզոնի քանակությունը մթնոլորտում չափվում է ինչպես երկրի վրա գտնվող, այնպես էլ տիեզերական դիտակայաններում գտնվող սարքավորումներով:

Մարդկությունը ե՞րբ սկսեց ահազանգել օզոնային շերտի քայքայման  մասին:

- 1970-ական թվականներին հայտնաբերվել է, որ մարդու կողմից ստեղծված որոշ քիմիական նյութեր կարող են քայքայել օզոնը և օզոնային շերտը, ինչի հետևանքով Երկրի մակերևույթին հասնող ՈՒՄ ճառագայթման աճը կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի և աչքի կատարակտի դեպքերի աճի:

Բնապահպանական այս խնդրի հայտնաբերումից հետո հետազոտողներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են օզոնային շերտին սպառնացող վտանգի ուսումնասիրության վրա: Դիտակայանների տվյալները ցույց են տվել, որ մթնոլորտում շարունակաբար աճում է օզոն քայքայող քիմիական նյութերի քանակությունը: Այդ աճը պայմանավորված է այնպիսի նյութերի աճող արտադրությամբ և օգտագործմամբ, ինչպիսիք են քլորֆտորածխածինները, որոնք օգտագործվում են սառնարաններում և օդորակիչներում, փրփուրների արտադրության մեջ` քիմիական մաքրման նպատակներով: Լաբորատոր փորձերը և մթնոլորտայի ն չափումները հայտնաբերեցին այն քիմիական ռեակցիաները, որոնցով քայքայվում է օզոնը: Ստացված տեղեկությունների հիման վրա ստեղծվեցին համակարգչային մոդելներ, որոնց օգնությամբ հնարավոր եղավ գնահատել ներկայումս տեղի ունեցող և ապագայում սպասվող օզոնային շերտի քայքայման աստիճանները: Աշխարհի շատ գիտնականների աշխատանքները հիմք են ծառայել օզոնի քայքայման գործընթացի խոր գիտական ընկալման համար: Պարզ է դարձել նաև, որ օզոն քայքայող նյութերի շարունակվող կուտակումը մթնոլորտում հանգեցնելու է օզոնային շերտի հետագա քայքայմանը:

Նկատի ունենալով օզոնային շերտի հետագա քայքայման հեռանկարը, աշխարհի պետությունները 1987 թ. սեպտեմբերի 16-ին ստորագրեցին Մոնրեալի արձանագրությունը` որպես համամոլորակային խնդրին համամոլորակային անդրադարձի միջոց: Հենց այդ օրն էլ նշվում է որպես օզոնային շերտի պահպանության միջազգային օր:

Պարոն Հակոբյան, իսկ ինչպես են հայ գիտնականները մասնակցում այդ կարևորագույն խնդրի լուծման գործընթացին:

- Հայ գիտնականները օզոնի շերտի քայքայման հիմնախնդիրներով սկսել են զբաղվել դեռևս Մոնրեալի գիտաժողովից երկու տարի առաջ:

Հայաստանում օզոնային շերտի քայքայման հիմնախնդրին առնչվող աշխատանքներ և մոնիտորինգ կազմակերպելու ծրագրով դեռ 1985 թ. Ռուսաստանի Դաշնության «Թայֆուն» գիտաարտադրական միավորման նախաձեռնությամբ և երջանկահիշատակ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Մաթևոսյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստեղծվել էր գիտահետազոտական խումբ Երևանում և Սևանա լճի ափին ենթաարբանյակային օզոնաչափական կայաններ հիմնելու համար: Այդ կայանների ստեղծման նպատակն էր ապահովել օզոնի ընդհանուր պարունակության (ԸՊ) արբանյակային չափումների արդյունքների վերահսկումը վերգետնյա զուգահեռ չափումների միջոցով: Ես երջանիկ եմ, որ իմ ուսուցիչ և գիտական ղեկավար պրոֆեսոր Պարույր Մաթևոսյանն այն ժամանակ ինձ ևս ընդգրկեց այդ խմբում:

-Պարոն Հակոբյան, որքան ինձ հայտնի է,  Ձեր կողմից մշակվել և պատրաստվել են չափիչներ, որոնց համար ստացել եք արտոնագրեր:

-Այո, հետազոտությունները ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով մշակվեցին և ստեղծվեցին երեք չափիչներ` «Մթնոլորտի օզոնի խտության չափման սարք», «Արեգակի ՈՒՄ ճառագայթման ինտենսիվության չափման սարք», «Մթնոլորտում ծծմբի երկօքսիդի խտության չափման սարք», ինչպես նաև մշակվեցին և ստեղծվեցին Արեգակին հետևող երկրային և ծովային համակարգեր, որոնք կիրառվեցին Բայկոնուրում անցկացված լայնածավալ գիտահետազոտական աշխատանքներում՝ արժանանալով մասնագետների բարձր գնահատականին: Դրանից հետո չափումներն իրականացվում և ստացված վյալներն օգտագործվում էին Հայաստանի կենսոլորտի վրա օզոնի և ՈՒՄ ճառագայթման ազդեցության գնահատման համար: Չափումների արդյունքները, որոնք կատարվում էին Երևանի և Սևանի օզոնաչափական կետերում տեղադրված մեր ստեղծած սարքերի հիման վրա, վկայում էին Հայաստանի Հանրապետության բարդ օզոնամթնոլորտի դինամիկայի, ինչպես նաև միանշանակ կորելացիոն կապի առկայության մասին օզոնային շերտի նվազման և մարդու մաշկի քաղցկեղային հիվանդության միջև:

Մեր գիտնականները հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակել են այդ խնդրին առնչվող շուրջ երկու տասնյակ հետազոտական աշխատանքներ: Կարծում եմ, օզոնային շերտի քայքայման արդյունքները ուսումնասիրելու գործում հայ գիտնականները նույնպես անուրանալի վաստակ ունեն:

Ցավոք, ԽՍՀՄ փլուզումից հետո մեր աշխատանքները դադարեցվեցին:

- Ո՞րն էր պատճառը, ֆինանսավորու՞մը:

- Այո: Ցավալի է, որ մեր երկրում սոցիալական պայմանների բերումով միշտ չէ, որ հնարավոր է գիտությանը հավուր պատշաճի ֆինանսավորել:

Դուք երբևէ դիմել ե±ք օզոնային շերտի վերաբերյալ ուսումնասիրությունները ֆինանսավորելու խնդրանքով:

- Օզոնային շերտի մոնիտորինգի արդյունքները կիրառական նպատակներով օգտագործելու համար 2007 և 2013 թվականներին ներկայացրել ենք հայտ «ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում ստանալու համար»: Ցավոք, մեր հայտը երկու անգամն էլ չի բավարարվել:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League