Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մամիկոն Հակոբյան. «Օզոնային շերտը մեր կենսապահովության երաշխիքն է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: Օզոնի դերի և նրա նոսրացման վտանգի մասին այսօր խիստ մտահոգ խոսում են աշխարհի շատ գիտնականներ: Այդ շերտի պահպանության և դրա կարևորության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց այդ բնագավառի ճանաչված մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Մամիկոն Հակոբյանի հետ: Ստորև ներկայացնում ենք այդ հարցազրույցը:

Պարոն Հակոբյան, խնդրում եմ հանրամատչելի ձևով բացատրեք, թե ի±նչ է իրենից ներկայացնում «օզոնային շերտը» և ի±նչ է սպառնում մարդկությանը այդ շերտի նոսրացման պարագայում:

- Սիրով: Օզոնային շերտը մեր կենսապահովության երաշխիքն է: Օզոնը գազ է, որն առկա է մթնոլորտում: Օզոնի յուրաքանչյուր մոլեկուլ պարունակում է թթվածնի երեք ատոմ: Օզոնի մեծ մասը գտնվում է մթնոլորտի երկու շերտերում: Մթնոլորտային օզոնի շուրջ 10%-ը գտնվում է ներքնոլորտում, որն անմիջապես երկրի հետ շփվող շերտն է (ծովի մակերևույթից մինչև 10-16 կմ բարձրության վրա): Օզոնի մնացած մասը` մոտ 90%-ը, գտնվում է վերնոլորտում, որն սկսվում է անմիջապես ներքնոլորտից հետո և տարածվում մինչև ծովի մակերևույթից մոտ 50 կմ բարձրության վրա: Վերնոլորտային օզոնի մեծ զանգվածը հաճախ անվանում են «օզոնային շերտ»:

Ինչպե՞ս է օզոնը գոյանում մթնոլորտում:

- Օզոնը մթնոլորտում առաջանում է բազմափուլ քիմիական ռեակցիաների հետևանքով, որի համար անհրաժեշտ է նաև Արեգակի լույսը: Վերնոլորտում այդ պրոցեսը սկսվում է թթվածնի մոլեկուլի (Օ2) տրոհումից` Արեգակի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթման ազդեցության տակ: Ներքնոլորտում օզոնը ձևավորվում է տարբեր քիմիական ռեակցիանների միջոցով, որոնց մասնակցում են ածխաջրածին և ազոտ պարունակող գազերը:

Ինչու՞ ենք հոգ տանում մթնոլորտային օզոնի պահպանության համար:

- Վերնոլորտային օզոնը կլանում է Արեգակի կենսաբանորեն վնասակար ՈՒՄ ճառագայթների որոշ մասը: Այդ օգտակար դերի շնորհիվ վերնոլորտային օզոնն անվանում են «լավ օզոն»: Հակառակ դրան՝ ներքնոլորտային օզոնը, որն առաջանում է օդի աղտոտվածության հետևանքով, համարվում է «վատ օզոն», որովհետև այն կարող է վնաս պատճառել մարդկանց, կենդանիներին և բույսերին:

-Ինչպե՞ս է չափվում օզոնի քանակությունը մթնոլորտում:

- Օզոնի քանակությունը մթնոլորտում չափվում է ինչպես երկրի վրա գտնվող, այնպես էլ տիեզերական դիտակայաններում գտնվող սարքավորումներով:

Մարդկությունը ե՞րբ սկսեց ահազանգել օզոնային շերտի քայքայման  մասին:

- 1970-ական թվականներին հայտնաբերվել է, որ մարդու կողմից ստեղծված որոշ քիմիական նյութեր կարող են քայքայել օզոնը և օզոնային շերտը, ինչի հետևանքով Երկրի մակերևույթին հասնող ՈՒՄ ճառագայթման աճը կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի և աչքի կատարակտի դեպքերի աճի:

Բնապահպանական այս խնդրի հայտնաբերումից հետո հետազոտողներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են օզոնային շերտին սպառնացող վտանգի ուսումնասիրության վրա: Դիտակայանների տվյալները ցույց են տվել, որ մթնոլորտում շարունակաբար աճում է օզոն քայքայող քիմիական նյութերի քանակությունը: Այդ աճը պայմանավորված է այնպիսի նյութերի աճող արտադրությամբ և օգտագործմամբ, ինչպիսիք են քլորֆտորածխածինները, որոնք օգտագործվում են սառնարաններում և օդորակիչներում, փրփուրների արտադրության մեջ` քիմիական մաքրման նպատակներով: Լաբորատոր փորձերը և մթնոլորտայի ն չափումները հայտնաբերեցին այն քիմիական ռեակցիաները, որոնցով քայքայվում է օզոնը: Ստացված տեղեկությունների հիման վրա ստեղծվեցին համակարգչային մոդելներ, որոնց օգնությամբ հնարավոր եղավ գնահատել ներկայումս տեղի ունեցող և ապագայում սպասվող օզոնային շերտի քայքայման աստիճանները: Աշխարհի շատ գիտնականների աշխատանքները հիմք են ծառայել օզոնի քայքայման գործընթացի խոր գիտական ընկալման համար: Պարզ է դարձել նաև, որ օզոն քայքայող նյութերի շարունակվող կուտակումը մթնոլորտում հանգեցնելու է օզոնային շերտի հետագա քայքայմանը:

Նկատի ունենալով օզոնային շերտի հետագա քայքայման հեռանկարը, աշխարհի պետությունները 1987 թ. սեպտեմբերի 16-ին ստորագրեցին Մոնրեալի արձանագրությունը` որպես համամոլորակային խնդրին համամոլորակային անդրադարձի միջոց: Հենց այդ օրն էլ նշվում է որպես օզոնային շերտի պահպանության միջազգային օր:

Պարոն Հակոբյան, իսկ ինչպես են հայ գիտնականները մասնակցում այդ կարևորագույն խնդրի լուծման գործընթացին:

- Հայ գիտնականները օզոնի շերտի քայքայման հիմնախնդիրներով սկսել են զբաղվել դեռևս Մոնրեալի գիտաժողովից երկու տարի առաջ:

Հայաստանում օզոնային շերտի քայքայման հիմնախնդրին առնչվող աշխատանքներ և մոնիտորինգ կազմակերպելու ծրագրով դեռ 1985 թ. Ռուսաստանի Դաշնության «Թայֆուն» գիտաարտադրական միավորման նախաձեռնությամբ և երջանկահիշատակ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Մաթևոսյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստեղծվել էր գիտահետազոտական խումբ Երևանում և Սևանա լճի ափին ենթաարբանյակային օզոնաչափական կայաններ հիմնելու համար: Այդ կայանների ստեղծման նպատակն էր ապահովել օզոնի ընդհանուր պարունակության (ԸՊ) արբանյակային չափումների արդյունքների վերահսկումը վերգետնյա զուգահեռ չափումների միջոցով: Ես երջանիկ եմ, որ իմ ուսուցիչ և գիտական ղեկավար պրոֆեսոր Պարույր Մաթևոսյանն այն ժամանակ ինձ ևս ընդգրկեց այդ խմբում:

-Պարոն Հակոբյան, որքան ինձ հայտնի է,  Ձեր կողմից մշակվել և պատրաստվել են չափիչներ, որոնց համար ստացել եք արտոնագրեր:

-Այո, հետազոտությունները ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով մշակվեցին և ստեղծվեցին երեք չափիչներ` «Մթնոլորտի օզոնի խտության չափման սարք», «Արեգակի ՈՒՄ ճառագայթման ինտենսիվության չափման սարք», «Մթնոլորտում ծծմբի երկօքսիդի խտության չափման սարք», ինչպես նաև մշակվեցին և ստեղծվեցին Արեգակին հետևող երկրային և ծովային համակարգեր, որոնք կիրառվեցին Բայկոնուրում անցկացված լայնածավալ գիտահետազոտական աշխատանքներում՝ արժանանալով մասնագետների բարձր գնահատականին: Դրանից հետո չափումներն իրականացվում և ստացված վյալներն օգտագործվում էին Հայաստանի կենսոլորտի վրա օզոնի և ՈՒՄ ճառագայթման ազդեցության գնահատման համար: Չափումների արդյունքները, որոնք կատարվում էին Երևանի և Սևանի օզոնաչափական կետերում տեղադրված մեր ստեղծած սարքերի հիման վրա, վկայում էին Հայաստանի Հանրապետության բարդ օզոնամթնոլորտի դինամիկայի, ինչպես նաև միանշանակ կորելացիոն կապի առկայության մասին օզոնային շերտի նվազման և մարդու մաշկի քաղցկեղային հիվանդության միջև:

Մեր գիտնականները հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակել են այդ խնդրին առնչվող շուրջ երկու տասնյակ հետազոտական աշխատանքներ: Կարծում եմ, օզոնային շերտի քայքայման արդյունքները ուսումնասիրելու գործում հայ գիտնականները նույնպես անուրանալի վաստակ ունեն:

Ցավոք, ԽՍՀՄ փլուզումից հետո մեր աշխատանքները դադարեցվեցին:

- Ո՞րն էր պատճառը, ֆինանսավորու՞մը:

- Այո: Ցավալի է, որ մեր երկրում սոցիալական պայմանների բերումով միշտ չէ, որ հնարավոր է գիտությանը հավուր պատշաճի ֆինանսավորել:

Դուք երբևէ դիմել ե±ք օզոնային շերտի վերաբերյալ ուսումնասիրությունները ֆինանսավորելու խնդրանքով:

- Օզոնային շերտի մոնիտորինգի արդյունքները կիրառական նպատակներով օգտագործելու համար 2007 և 2013 թվականներին ներկայացրել ենք հայտ «ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում ստանալու համար»: Ցավոք, մեր հայտը երկու անգամն էլ չի բավարարվել:

 

Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն